Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը՝ Բիլի շախմատի մրցաշարի արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը՝  Բիլի շախմատի մրցաշարի արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, վերջին` 11-րդ փուլում, ոչ- ոքի Է խաղացել ֆրանսիացի Ռոմեն Էդուարդի հետ եւ 7,5 միավորով լրացուցիչ չափանիշներով զբաղեցրել Է 2-րդ տեղը Շվեյցարիայի Բիլ քաղաքում ավարտվածշախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի Է խաղացել հնդկաստանցի Պենթալա Հարիկրիշնայի հետ եւ նույն արդյունքով՝ 7,5 միավոր զբաղեցրել Է 6-րդ տեղը: Հայ շախմատիստները խաղացել են սեւ խաղաքարերով:

Մրցաշարի հաղթող Է դարձել ռուս Իգոր Կուռնոսովը, որը վաստակել Է 8 միավոր:

Բիլի մրցաշարին մասնակցել են 112 շախմատիստներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում