Հովհաննես Դավթյանն իր պարտության համար մեղադրում է մրցավարներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 60կգ քաշային ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանի կարծիքով` Լոնդոնի օլիմպիական խաղերին ինքը կարող Էր եւ պետք Է մեդալ նվաճեր եւ շատ մոտ Էր դրան, սակայն մրցավարները զրկեցին դրանից: Այս մասին նա ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում: Արդեն Լոնդոնից Հայաստան վերադարձած Դավթյանը շատ մոտ Էր կիսաեզրափակիչ դուրս գալուն, բայց պարտություն կրեց իտալացի մարզիկից, բրոնզե մեդալի համար մրցապայքարում եւս նա անհաջողության Էր մատնվել: Դավթյանը նշեց, որ իտալացի եւ ֆրանսիացի մարզիկների հետ մրցամարտերում ուժերը գրեթե հավասար Էին, մինչդեռ մրցավարներն իրեն նկատողություններ արեցին` դրանով առավելություն տալով իր մրցակիցներին: Իսկ ձյուդոյում ընդունված չԷ բողոքարկել մրցամարտերի արդյունքը:Խոսելով իր հետագա ծրագրերի մասին` Դավթյանն ասաց, որ ինքը լավ մարզավիճակում Է եւ նախապատրաստվելու Է ապագա մրցումներին: Ըստ նրա` Լոնդոնի օլիմպիական խաղերը շատ բարձր մակարդակով են կազմակերպված եւ տպավորիչ էին, սակայն անհրաժեշտ Էր նաեւ մրցավարական արդարություն պահպանել:

Հայերեն English