«Պարենք միասին». ամեն կիրակի գյումրեցի երիտասարդները սովորում են ազգային պարեր

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ուսանողներն իրենք են փորձում յուրովի հետաքրքիր դարձնել իրենց առօրյան:

«Ակտիվ ուսանողական շարժում» կազմակերպության եւ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի ակտիվ երիտասարդների ջանքերով իրականացվում է «Պարենք միասին» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր կիրակի Գյումրիի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ պարուսույցի՝ «Հայկական զարդանախշեր» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Բագրատ Հովհաննիսյանի կողմից բոլոր ցանկացողների համար անցկացվում են ժողովրդական եւ ազգագրական պարերի բացօթյա դասընթացներ:

Դասընթացներն ուղեկցվում են տվյալ պարի ծագման, շարժումների առանձնահատկությունների եւ դրանց նշանակության ներկայացմամբ:

«Այս նախաձեռնությունը նպատակ ունի ոչ միայն ազգաբանակչությանը հաղորդակից դարձնել ազգային մշակույթին, այլ նաեւ ունի միասնակության գաղափար: Յուրաքանչյուր կիրակի երեկոյան բոլոր գյումրեցիներին մենք հրավիրում ենք միանալու եւ միասին պարելու: Ծրագիրը կշարունակվի այնքան, որքան թույլ կտան եղանակային պայմանները: Նախատեսում ենք նաեւ սովորեցնել այլ ազգերի պարեր» ,-«Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական բաժնի պատասխանատու Սարինե Ասատրյանը:

Ծրագրի շրջանակներում արդեն ներկայացվել են «Քոչարի» եւ «Էջմիածին» պարերը :

Հայերեն English

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները