1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստան-Թուրքիա սահմանային գոտումտեղական ժամանակով ժամը 07.37-ին Արտաշատ քաղաքից 5 կմ արևմուտք տեղի է ունեցել 2,3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկություն է ստացվել օգոստոսի 2-ին` ժամը 07.56-ին:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, երկրաշարժիուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:
Նույն աղբյուրի համաձայն` օգոստոսի 1-ին եւս` տեղական ժամանակով 22.54-ին Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում`Քաջարան քաղաքից 16 կմ արևմուտք, տեղի է ունեցել 2,5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է Քաջարան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ: