Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը կես միավոր Է զիջում առաջատարին Բիլի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը կես միավոր Է զիջում առաջատարին Բիլի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը հաղթել Է իսրայելցի Բորիս Ավրուխին եւ, վաստակելով 4 միավոր, զբաղեցնում Է 3-րդ տեղը Շվեյցարիայի Բիլ քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ փուլից հետո:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Մովսիսյանն ընդամենը կես միավոր Է զիջում մրցաշարի միանձնյա առաջատար, ռուս շախմատիստ Մաքսիմ Տուրովին:

4 միավորով 2-րդ տեղում Է չին մարզիկ Վեն Յունը:

Հայաստանի մյուս մասնակիցը, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 3 միավորով առայժմ զբաղեցնում Է 9-րդ տեղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում