1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոստմանը հավատարիմ` ամեն տարի Մարսելի փոխքաղաքապետը ողջ ընտանիքի ամառային արձակուրդը կազմակերպում է Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Սփյուռքի նախարարությունից, Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ այս տարի նրանք ընդլայնելու են այցելությունների շրջանակը` ընդգրկելով նաև Արցախը: Դիդիե Փարաքյանը հավաստիացրել է, որ այս ավանդույթը չի խաթարվի: