Թուրքիան «զրո խնդրի» փոխարեն կանգնել է «հարյուր հարցի» առաջ. թուրք վերլուծաբան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարեւանների հետ «զրո խնդիր» արտաքին քաղաքականություն հայտարարած Թուրքիան այժմ կանգնել է «հարյուր հարցերի» առաջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Միլիեթ» թերթում գրում է թուրք հայտնի քաղաքական վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը` քննադատելով տարածաշրջանի երկրների նկատմամբ Թուրքիայի որդեգրած արտաքին քաղաքականությունը:

Բիրանդի կարծիքով` Թուրքիան «զրո խնդիր» քաղաքականությունը մտադրել է հարեւանների հետ հարաբերություններում թույլ տված սխալները լուծելու ճանապարհներ որոնելու նպատակով, սակայն, կարճ ժամանակ չանցած` կրկին շատ սխալներ է թույլ տվել եւ կանգնել «հարյուր հարցի» առաջ: Բիրանդը գտնում է, որ «Անկարայի գլխին ամենասեւ ամպը Դամասկոսն է»:

«Արտաքինից այնպես է երեւում, որ Սիրիայի ընդդիմությանը Թուրքիան է ուղղորդում: Այստեղ ամենավտանգավորն այն է, որ բոլորովին պարզ չէ, թե Սիրիայում ստեղծվելիք հնարավոր նոր իշխանությունը ինչպիսի տրամադրվածություն կունենա Անկարայի նկատմամբ: Ասադի վարչակազմի տապալվելու կամ էլ իրադարձություններն արյունալի ներքին պատերազմի շրջվելու դեպքում իրավիճակը կընդլայնի քրդական խնդրի չափերը, կազդի Իրաքում Մալիքիի վարչակարգի, Լիբանանում «Հըզբոլլահ»-ի գործունեության ու Պաղեստինի խնդրի վրա, տարածաշրջանում Իրանի դիրքը կփոխվի: Ներկա պահին ոչ ոք չի կարող հստակորեն պատկերացնել Սիրիայի ապագան, եւ հնարավոր է` այնտեղ ձեւավորվելիք նոր իշխանությունը թշնաբար տրամադրվի Թուրքիայի նկատմամբ: Թուրքիայի մյուս մտահոգությունը Իրաքի եւ Սիրիայի սունի-շիա-քրդական մասերի բաժանում է», - գրում է Բիրանդը: Նա նշել է, որ այդ խառնաշփոթության վարագույրի հետեւում սունի-շիա հնարավոր բախումն է, Անկարային խիստ մտահոգող Սիրիայում քրդական ինքնավարություն ստեղծվելու մեծ հավանականությունը եւ Թուրքիա թափանցելու հնավորությունը:

Հայերեն

Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները

Գևորգ Պապոյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

HRW-ն կոչ է արել թալիբներին ազատ արձակել ՄԱԿ-ի և կանանց ու երեխաների հարցերով զբաղվող ՀԿ-ի աշխատակիցներին

Բանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններ

Թուրքիայի ՊՆ-ն ներկայացրել է «Մեքքայի համաձայնագրի» ռազմական բաղադրիչի մանրամասները

«Եվրատեսիլ-2027»-ը կհյուրընկալի բուլղարական Բուրգասը

Առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետ

ՔՊ-ն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը

Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը

Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը