Հասարակական

Տարեցտարի ավելանում է արտերկրում սովորող արցախցիների թիվը, նրանց կշարունակենք օժանդակել. Բակո Սահակյան

1 րոպեի ընթերցում

Տարեցտարի ավելանում է արտերկրում սովորող արցախցիների թիվը, նրանց կշարունակենք օժանդակել. Բակո Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ընդունել է «Լույս» հիմնադրամի աջակցությամբ արտասահմանյան բուհերում սովորող մի խումբ հայ ուսանողների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից` երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ արտերկրի առաջատար բուհերում ուսում ստացած մեր հայրենակիցներն արդեն իսկ աշխատում են հանրապետության տարբեր գերատեսչություններում եւ կազմակերպություններում: Բակո Սահակյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում է արտերկրում սովորող արցախցիների թիվը, եւ պետությունը այսուհետ էլ կօժանդակի նրանց այս գործում:

Նախագահն ուսանողների հետ քննարկել է նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում