Սպորտ

Սերգեյ Մովսիսյանն արագ շախմատի Շվեյցարիայի չեմպիոնն է

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանն  արագ շախմատի Շվեյցարիայի չեմպիոնն է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը դարձել Է Շվեյցարիայի արագ շախմատի բաց առաջնության հաղթողը: Մովսիսյանն ինը հնարավորից վաստակել է 7, 5 միավոր: Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, նույնքան միավոր Է վաստակել մեր մյուս մասնակիցը՝ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, բայց լրացուցիչ չափանիշներով առաջին տեղը զբաղեցրել Է Մովսիսյանը: Հայաստանի շախմատիստները կես միավորով առաջ են անցել 3-րդ տեղը զբաղեցրած իսրայելցի գրոսմայստեր Միխայել Ռոյզինից:

Մովսիսյանը Հայաստանի լավագույն շախմատիստներից Է, ՀՀ շախմատի ազգային հավաքականի կազմում մասնակցելու Է Ստամբուլում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային, որին մասնակցելու են 160-ից ավելի թիմեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում