Ստամբուլում կբացվի միջնադարյան հայ ճարտարապետ Սինանի անվան մզկիթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում հուլիսի 20-ին շահագործման կհանձնվի Օսմանյան կայսրության հանճարեղ հայ ճարտարապետ Սինանի անվան մզկիթ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

Մզկիթի նախագծի հեղինակը ճարտարապետ Մուհառեմ Հիլմի Շենալփն է: Նրա նախագծերով մզկիթներ են կառուցվել Աշխաբադում, Տոկիոյում, Բեռլինում: Մզկիթի նախագծում հեղինակը պահպանել է Օսմանյան կայսրությունում ճարտարապետության հիմնադիր Սինանի ստեղծած դասական ոճը, որը ժամանակակից թուրքերը համարում են իրենցը: Երկու տարի տևած շինարարության վրա աշխատել են մոտ 500 բանվորներ եւ մասնագետներ, ծախսվել է 40 մլն թուրքական լիրա (մոտ 25 մլն ԱՄՆ դոլար): Ճարտարապետ Սինանի անվան մզկիթը շրջապատված է 46 հազար քմ տարածք զբաղեցնող պուրակով, որի տարածքում տեղադրվել են Օսմանյան կայսրությունում Սինանի կառուցած շինությունների լուսանկարները:

92 տարի ապրած Սինանի ստեղծած 84 մեծ եւ 52 փոքր մզկիթները, 57 մեդրեսեները (կրոնական դպրոց), 22 դամբարանները, 17 բարեգործական շինությունները, 3 հիվանդանոցները, 5 ջրատարները, 8 կամուրջները, 20 իջեւանատները, 36 պալատներն ու 48 բաղնիքները կազմում են Օսմանյան կայսրության դասական ճարտարապետության գլուխգործոցները:

Հայերեն

Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տուժել է Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականը

Ստավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձը

Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է «լուծել Կուբայի հետ կապված հարցը» մինչև իր նախագահության ավարտը

Երևանում զբոսայգում ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը

Microsoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումը

Հայաստանի և Հունգարիայի շուկաները՝ ավելի հասանելի. պաշտոնապես բացվում է Հայ-հունգարական գործարար խորհուրդը

Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր. հիվանդացության միտումները, կանխարգելիչ միջոցառումները

Ռուսաստանը հայտնել է ուկրաինական մոտ 1200 ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման ենթարկվելու մասին

Պայթյուն՝ գազալցակայանում. տուժածներ չկան