2 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւելյան եկեղեցիների միաբանության ղեկավար եւ Արեւելյան Պապական ինստիտուտի նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրին հուլիսի 18-ին այցելեց Աշոցք:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսե-ը` կարդինալը մասնակցել է Աշոցքի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցի հիմնադրման քսան ամյակին եւ Սուրբ Կամիլլո Դե Լելլսիի տոնին նվիրված միջոցառմանը: Կարդինալին ուղեկցում էին ինչպես հայ առաքելական, այնպես էլ կաթողիկ եկեղեցու եւ Կամիլլիանների միաբանության ներկայացուցիչները:
«Տիրամայր Նարեկիե հիվանդանոցը, որը Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հայ ժողովրդի համար կառուցվել է Հռոմի Պապի առաջարկով, հայ-իտալական բարեկամության լավագույն օրինակներից է: Անցած տարիների ընթացքում բարեգործական հիվանդանոցը գործել է իտալական մի շարք կազմակերպությունների, իսկ 2003 թվականից սկսած` Կամիլլիանների միաբանության աջակցությամբ:
Լինելով տարածաշրջանային նշանակության բժշկական կենտրոն եւ սպասարկելով ինչպես Հայաստանի տարբեր մարզերի, այնպես էլ Ջավախքի բնակիչներին՝ այն աշխատում է բավականին ծանրաբեռնված:
«Այս բուժհաստատության գործունեության հաջողությունը ճիշտ եւ գրագետ ղեկավարումն էե, այսօր լրագրողների հետ ունեցած հարցազրույցի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը: Նրա դիտարկմամբ` այս հաստատության պայմաններն այսօր էլ շարունակում են այնքան բարվոք լինել, որքան քսան տարի առաջ: «Լավ ղեկավար ունեցող հաստատությունները կարող են իրենց մշտական բարվոք վիճակը պահպանել, ինչը լավ կառավարման եւ լավ աշխատանքի արդյունք է, եւ ինչից միայն օգտվում է ժողովուրդըե-նշեց նախարարը:
Խոսելով Շիրակի մարզի առողջապահական ոլորտի մասին` Դերենիկ Դումանյանն ավելացրեց, որ մարզը բուժհաստատությունների առումով բավական ապահովված է, իսկ շատ մոտ ապագայում շահագործման կհանձնվի նաեւ երկու հարյուր մահճակալ ունեցող խոշոր եւ ժամանակակից առողջապահական համալիր: