Պաշտոնական

Վարչապետը Լևոն Միքայելյանին ազատել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Վարչապետը Լևոն Միքայելյանին ազատել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Լևոն Միքայելյանը հուլիսի 14-ին ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 13-ին դպրոցի տնօրենից 40 000 դրամ կաշառք ստանալու պահին ձերբակալվել էր ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Լևոն Միքայելյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում