ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք 2012» երգի միջազգային մրցույթումՀայաստանըներկայացնող Սուրեն Առուստամյանը, նրա պրոդյուսեր Իրինա Վարդանյանը եւ գործիքավորող Նիկ Էգիբյանը հուլիսի 14-ին մեկնել են Մոսկվա:«Արմենպրես»-ի հետ զրույցում մրցույթի հայաստանյան պատվիրակության մամլո քարտուղար Մհեր Բաղդասարյանը նշեց, որ պատվիրակության մնացած անդամները թիմին կմիանան ավելի ուշ:
«Մինչ մրցույթի մեկնարկը մասնակիցները տարբեր կազմակերպչական հարցերով են զբաղված լինելու` սկսած երգերի ընտրությունից վերջացրած զգեստների ընտրությամբ», -ասաց Բաղդասարյանը:
Մամուլի քարտուղարի խոսքով, չնայած նրան, որ նախապես ընտրվել էին այն երգերը, որոնքԱռուստամյանը պետք է կատարի «Նոր ալիք 2012»-ում, սակայն համաձայն մրցույթի կանոնադրությանը` երգերը պետք է հաստատվեն Մոսկվայում:
Նախնական տվյալներով` միջազգային հիթերի մրցութային օրը Հայաստանի ներկայացուցիչը կկատարի Էրիկ Քլեփտոնի«Change The World»երգը, իսկ երկրի հիթերի կատարման օրը՝ «Ով սիրուն, սիրուն» հայտնի երգի բլյուզային տարբերակը:Միջազգային հիթերի մրցութային ծրագրումխոսվում էր նաեւՋո Կոկերի«Unchange my Heart»երգի կատարման մասին:
«Նոր ալիք 2012» երգի մրցույթը տեղի կունենա Յուրմալայում,հուլիսի 24-29-ին: Մրցույթինկմասնակցեն 16 կատարողներ աշխարհի 14 երկրներից: