1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլորովին վերջերս Ստամբուլի գագաթնաժողովում մեծ շուքով նշվեց Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության հիմնադրման 20 ամյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ առթիվ ՍԾՏՀ քարտուղարությունը տպագրել էր «Սևծովյանտարածաշրջանում համագործակցության երկու տասնամյակները.հաջողությունները, քաղած դասերը և հեռանկարներն ապագայի համար ՍԾՏՀգործընթացում» գրքույկը:
Նախաբանում ընթերցողներին իրենց ողջույնի խոսքն են հղում ևոգևորվածությամբ ՍԾՏՀ հաջողությունների և անցած ճանապարհի մասին պատմումԹուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:Այս բրոշյուրը հավանաբար որևէ լուրջ ուշադրության չարժանանար,եթե չլիներ մի ուշագրավ փաստ. ամեն երկրին նվիրված մի փոքր տեղեկատվականհատված կա, որտեղ ներկայացված են երկրի տարածքը, բնակչությունը, ՀՆԱ-ն և այլտեղեկություններ, ինչպես նաև տվյալ երկրին վերաբերող մի նկար:Եվ ահա գրքույկում, Հայաստանին նվիրված տեղեկատվական էջում տեղադրված էՄասիս և Սիս լեռների լուսանկարը:
Փաստորեն, Թուրքիան ընդունում է, որպատմական Արարատ լեռը, որը թուրքերը զավթել էին 1921թ-ի Մոսկվայի ևԿարսի պայմանագրերով, պատկանում է Հայաստանին և հայ ազգին: