Թուրքիան գաղտնի բանակցությունների մեջ է Օջալանի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները հունիսի 26-ին գաղտնի կերպով հանդիպել են Մարմարա ծովի Իմրալի կղզու բանտում ցմահ բանտարկություն կրող Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, քրդական Rudaw լրատվական գործակալության թղթակցին հայտնել է Օջալանի հետ սերտ կապերի մեջ գտնվող Իլհամի Իսիքը (Բալիքչի): Նա այդ օրը հանդիպել է Օջալանին, որից հետո նկատել է, որ Օջալանը «սկսել է այլ կերպ խոսել»:

«Ներկա դրությամբ Օջալանը զբաղված է քրդական խնդրի լուծման 7 հոդվածներից բաղկացած ծրագրի մշակմամբ: Նա նաեւ պաշտպանում է քրդական խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու Լեյլա Զանայի դիրքորոշումը», -ասել է Բալիքչին:

Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Լեյլա Զանան «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը «կարող է լուծել քրդական խնդիրը Թուրքիայում», ինչը մեծ աղմուկ է առաջացրել քրդական քաղաքական շրջանակներում: Բալիքչիի խոսքով` նման հայտարարություն անելուց առաջ Զանան խորհրդակցել է Օջալանի հետ: Զանան նշել է, որ զենքն այլեւս չի կարող օգնել քրդական խնդրի լուծմանը: Այդ հարցազրույցի հրապարակումից հետո Զանան հանդիպել է Էրդողանի հետ:

Թուրքական ԶԼՄ-ները պնդում են, որ Օջալանի հետ թուրք ղեկավարների հանդիպումները շարունակվում են: Թուրքական «Այդընլըք» թերթն անցյալ շաբաթ հայտնել է, որ Օջալանն Իմրալի բանտից գաղտնի կերպով տեղափոխվել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության Բուրսայում գտնվող բազա, որտեղ նա հանդիպել է ամերիկացի դիվանագետների պատվիրակության հետ: Թուրք լրագրող Ավնի Օզջուրելը Կանդիլ լեռան վրա գտնվող ՔԱԿ-ի ճամբարներում հանդիպել է ՔԱԿ-ի զինված թեւի ղեկավար Մուրադ Քարայըլանի հետ, որը նրան հայտնել է, որ ՔԱԿ-ի եւ թուրքական պետության միջեւ բանակցություններն անցկացվում են Անգլիայի միջնորդությամբ:

ՔԱԿ-ի խորհրդի անդամ Սեյդի Ֆիրաթը հայտարարել է, որ իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին ամեն ջանք գործադրում է, որպեսզի համոզի կուսակցության զինյալներին վայր դնել զենքը: «ԱՄՆ-ը հանդիսանում է այդ գործընթացի հիմնական կողմնակիցը: Այսօրվա իրավիճակից դատելով` ՔԱԿ-ը հրադադար կհայտարարի Ռամադան ամսի սկզբին, եւ եթե իրավիճակը հետագայում կայունանա, կուսակցությունը պատրաստ կլինի ամբողջությամբ վայր դնել զենքը: Զինված ուժ գործադրելուց ամբողջական հրաժարումը հնարավոր կլինի այդ երկու փուլերից հետո միայն», -ասել է ՔԱԿ-ի գործիչը:

Հայերեն

Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները

Գևորգ Պապոյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

HRW-ն կոչ է արել թալիբներին ազատ արձակել ՄԱԿ-ի և կանանց ու երեխաների հարցերով զբաղվող ՀԿ-ի աշխատակիցներին

Բանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններ

Թուրքիայի ՊՆ-ն ներկայացրել է «Մեքքայի համաձայնագրի» ռազմական բաղադրիչի մանրամասները

«Եվրատեսիլ-2027»-ը կհյուրընկալի բուլղարական Բուրգասը

Առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետ

ՔՊ-ն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը

Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը

Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը