Դատարանն անմեղ է ճանաչել Քըլըչդարօղլուին հայ անվանած թուրք հեղինակին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի առաջին ատյանի քրեական դատարանն անմեղ է ճանաչել Սուլեյման Յեշիլյուրթին, ում դեմ դատական հայց էր ներկայացրել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն` իրեն հայ անվանելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Turkiye Gazetesi պարբերականը, դատական նիստի ժամանակ Յեշիլյուրթը նշել է, որ գրքում տեղ գտած նյութերը հիմնված են փաստաթղթերի վրա:

Դատավորը գիրքը համարել է «խոսքի ազատության շրջանակներում» գրված ստեղծագործություն և անմեղ է ճանաչել թուրք հեղինակին:

Սուլեյման Եշիլյուրթի «Դերսիմցի հայ Եմուշ խանումի որդի ինժեներ Քեմալը» գրքում նշվում է, որ Թունջելիում (նախկին Դերսիմ) ծնված Քըլըչդարօղլուի մայրը հայ է, ինչը Թուրքիայում համարվում է «վիրավորանք»: Իր հայցում Քեմալ Քըլըչդարօղլուն պահանջել է դատարանից 100 000 լիրա փոխհատուցում (ավելի քան 63 հազար ԱՄՆ դոլար): Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ հայ լինելն ամոթ չէ, սակայն ինքը հայ չէ` ընդգծելով, որ այսուհետ լուրջ պայքար է մղելու մամուլում այդ մասին հրապարակումների դեմ:

Հայերեն

Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տուժել է Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականը

Ստավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձը

Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է «լուծել Կուբայի հետ կապված հարցը» մինչև իր նախագահության ավարտը

Երևանում զբոսայգում ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը

Microsoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումը

Հայաստանի և Հունգարիայի շուկաները՝ ավելի հասանելի. պաշտոնապես բացվում է Հայ-հունգարական գործարար խորհուրդը

Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր. հիվանդացության միտումները, կանխարգելիչ միջոցառումները

Ռուսաստանը հայտնել է ուկրաինական մոտ 1200 ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման ենթարկվելու մասին

Պայթյուն՝ գազալցակայանում. տուժածներ չկան