Էրեբունի թանգարանը զբոսաշրջիկներին նաեւ ուրարտական ճաշատեսակներ կառաջարկի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրեբունի պատմահնագիտական արգելոց- թանգարանում այս տարի մի շարք աշխատանքներ են իրականացվել, որոնցից մեկը թեքահարթակի կառուցումն է, որը հնարավորություն է տալիս թանգարան մտնել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, Էրեբունին միակ թանգարանն է, որը նման հնարավորությամբ է օժտված:«Մեզ համար կարեւոր էր նաեւ պատանի հնագետի դպրոցի գործունեությունը, որի սաները պարբերաբար մասնակցում են հայ-ֆրանսիական արշավախմբի կողմից տարվող հնագիտական աշխատանքներին»,-ասաց նա:

Գյուրջյանը նշեց, որ այցելուներն այնքան էլ ակտիվ չեն, եւ պատճառներից մեկը թանգարանի գտնվելու վայրն է` հեռու կենտրոնից, բայց մշտապես ակտիվություն են ցուցաբերում տուրիստական խմբերն ու դպրոցականները, որոնք Ուրարտուին վերաբերվող դասերն անցկացնում են թանգարանում:Գյուրջյանը նշեց, ուր թանգարանի առաջիկա ծրագրերից մեկը ուրարտական ճաշատեսակների ցանկ ստեղծելն է:«Ճաշացանկը թույլ կտա թանգարանում հատուկ նախատեսված վայրում պատրաստել եւ տուրիստներին մատուցել Էրեբունու ճաշատեսակները: Դահնարավորություն կտա տուրիստներին ծանոթանալու նաեւ Էրեբունու նյութական արժեքներին»,-ասաց նա:

Անդրադառնալով թանգարանի խնդիրներին` Գյուրջյանը նշեց, որ առաջնայինը 27,9 հա տարածքի ցանկապատումն է:«Բուն թանագարանի շենքը պետք է համապատասխան ջեռուցվի, որը մենք դեռ էլեկտրական սարքերով ենք ապահովում: Այն թանգարանի նմուշների համար բավական խոնավություն չի ապահովում: Առաջիկայում կլուծվի նաեւ Էրեբունի ամրոցի լուսավորման հարցը»,-հավելեց թանգարանի տնօրենը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ստեղծվել է որպես Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարան` ՀՀ կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին Բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները:Արգելոց-թանգարանը գործում է իր կանոնադրության հիման վրա` իրականացնելով գիտալուսավորչական, գիտատեղեկատվական և մշակութային գործունեություն:

Հայերեն English

Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչները Բուդապեշտում մասնակցել են միջազգային աշխատաժողովի՝ բռնկվող աստղերի թեմայով

Քաղաքացիներն «UAZ»-ով անցել են գետը և չեն կարողացել հետ վերադառնալ. օգնության են հասել փրկարարները

Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․կա զոհ

Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր

Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր

ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները

Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը