Հասարակական

Կրասնոդարի ջրհեղեղի զոհերի ցուցակում հայկական վեց ազգանուն կա

1 րոպեի ընթերցում

Կրասնոդարի ջրհեղեղի զոհերի ցուցակում հայկական վեց ազգանուն կա

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղի հետևանքով զոհված 149 անձանց ցուցակում հայկական վեց ազգանուն կա:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 10-ին հրապարակվել է տարերային աղետի զոհերի ցուցակը, դրանում Սուսաննա Ռաֆիկի Բոգոկյանի, Զավեն Թևոսի Դովդյանի (1968 թ.), Կապուստյանի (անունը հայտնի չէ), Տատյանա Վասիլիի Մեդոլյանի (1936 թ.), Հովհաննես Գրիգորի Շահբազյանի եւ Լիդիա Ստեփանի Շահբազյանի անուններն են:

Տարբեր հաղորդագրությունների համաձայն` ընդհանուր առմամբ զոհվել է 171 մարդ: Դեռևս հրապարակվել են միայն 149 զոհերի անունները: Հուլիսի 7-ի գիշերը երեք քաղաքներում (Գելենջիկ, Կրիմսկ, Նովոռոսիյսկ) ջրի տակ են անցել մոտ 8 հազար բնակելի տներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում