«Նոր ալիք 2012»-ի հայաստանյան մասնակիցը բացօթյա համերգ կունենա Ազնավուրի հրապարակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք 2012» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սուրեն Առուստամյանը մրցույթին մասնակցությունից առաջ բացօթյա ելույթ կունենա նաեւ հայ երկրպագուների առաջ: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում համերգը տեղի կունենա հուլիսի 10-ին Շառլ Ազնավուրի հրապարակում:«Համերգի ընթացքում կհնչեն երգեր իմ երգացանկից, ինչպես նաեւ համաշխարհային հիթեր` մոտ 17 ստեղագործություն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Առուստամյանը: Նրա խոսքով` նախկինում նույնպես ունեցել է բացօթյա մենահամերգներ, սակայն այս մեկը եւս մեկ առիթ է հանդիսատեսի հետ հաղորդակցվելու նախքան Յուրմալա մեկնելը:

«Նոր ալիք 2012» երգի մրցույթը տեղի կունենա Յուրմալայումհուլիսի 24-29-ին: Առուստամյանը միջազգային հիթերի մրցութային օրը կկատարի Էրիկ Քլեպտոնի Change The World երգը, իսկ երկրի հիթերի կատարման օրը՝ «Ով սիրուն, սիրուն» հայտնի երգի բլյուզային տարբերակը:Միջազգային հիթերի մրցույթային ծրագրում կար վարկած կատարելու նաեւ Ջո Կոկերի Unchange my Heart երգը: Երգերի վերջնական ընտրությունը կկատարվի հուլիսի 14-ին: Առուստամյանի խոսքով` «Ով սիրուն սիրուն» երգի ընտրությունը եւս պատահական չէր, քանի որ այն սիրված երգ է, որը ինքը կփորձի կատարել նոր մոտեցմամբ:

Սուրենի հետ Յուրմալա կմեկնեն հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ` Ավետ Բարսեղյանը, Նազենի Հովհաննիսյանը, երգիչ-երգչուհիներ Սոֆի Մխեյանը, Անդրեն, Մհերը: «Նոր ալիք 2012»-ին կմասնակցեն 16 երգիչներ աշխարհի 14 երկրներից:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը