Թուրքիան ցնցվել է Օջալանի հետ ամերիկացիների գաղտնի հանդիպումների մասին լուրից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Իմրալի բանտում ցմահ բանտարկության մեջ գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլա Օջալանը Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) միջոցով հանդիպումներ է ունեցել ամերիկացիների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին առաջինը հայտնել է թուրքական «Այդընլըք» թերթը` նշելով, որ MIT-ի աշխատակիցները Իմրալի բանտից հատուկ պահակախմբով Օջալանին մի քանի անգամ տարել են մեկ այլ վայր` ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց հետ հանդիպելու համար: Այս լուրը ցնցել է Թուրքիան:

Նշվում է, որ ամերիկացիները Օջալանի հետ հանդիպել են Իմրալի կղզու մոտ բերված առագաստանավի վրա: Թերթը հայտնել է, որ իր թղթակիցները հանդիպել են Իմրալի բանտում ծառայող չինովնիկների հետ, որոնք հայտնել են, որ Օջալանը հաճախակի է լքում Իմրալի բանտը: «PKK-ի առաջնորդը բանտից տարվում է բուժման անվան տակ, սակայն, հայտնի է, որ նրա հետ բանակցություններ են վարվում տարածքում MIT-ին պատկանող հյուրատներում», -ասել են նրանք` նշելով, որ նման հանդիպումներից մեկն էլ տեղի է ունեցել հունիսի 20-ին:

Հայերեն

Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տուժել է Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականը

Ստավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձը

Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է «լուծել Կուբայի հետ կապված հարցը» մինչև իր նախագահության ավարտը

Երևանում զբոսայգում ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը

Microsoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումը

Հայաստանի և Հունգարիայի շուկաները՝ ավելի հասանելի. պաշտոնապես բացվում է Հայ-հունգարական գործարար խորհուրդը

Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր. հիվանդացության միտումները, կանխարգելիչ միջոցառումները

Ռուսաստանը հայտնել է ուկրաինական մոտ 1200 ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման ենթարկվելու մասին

Պայթյուն՝ գազալցակայանում. տուժածներ չկան