Վարչապետը հանձնարերեց ծառայողական քննություն իրականացնել սոցփաթեթի տրամադրման չարաշահումները բացահայտելու համար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ զանգվածային լրատվամիջոցներով տարածված այն լուրերին, որոնց համաձայն` որոշ պետական հիմնարկներում չարաշահումներ են տեղի ունենումսոցիալական փաթեթի տրամադրման հետ կապված:Մասնավորապես նշվում է, որ հիմնարկների ղեկավարները պետական ծառայողներից պահանջում են հավելյալ վարձատրություն` սոցփաթեթից օգտվելու թույլտվություն տալու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Տիգրան Սարգսյանը հանձանարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին` հարցը վերցնել իրենց ուշադրության կենտրոնում և սկսել ծառայողական քննություն:
«Պետք է պարզել, թե որ դպրոցներում է նման դեպք տեղի ունեցել և ձեռնարկել համապատասխան միջոցներ, որովհետև նման երևություներն անթույլատրելի են: Քանի որ մենք մտադիր ենք շարունակել և ընդլայնել այս ծրագիրը, այդ իսկ պատճառով պետք է բոլոր բացթողումները վերացնել»,- ասաց վարչապետը:
Սոցիալական փաթեթից օգտվելու իրավունք ունեն շուրջ 120 հազար քաղծառայողներ: Գումարի հիմնական մասը ծառայում է առողջապահական ապահովագրությանը, որի շրջանակներում արդեն 150 վիրահատություն է իրականացվել: Սոցփաթեթն իր մեջ ներառում էր նաև ամառային հանգիստ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, ուսման վարձավճարների փոխհատուցում: