Վանում երկրաշարժը 20 հազար մարդու անօթեւան է թողել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանում 2011 թ. հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած 7.2 ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով անօթեւան է մնացել 20 հազար ընտանիք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Զաման» թերթը, այս տվյալը հրապարակել է Թուրքիայի կառավարության բազմաբնակարան շենքերի վարչությունը:

Երկրաշարժը բնակության համար ոչ պիտանի է դարձրել Վանի բնակֆոնդի 90 տոկոսը: Վանի բնակչությունը երկրաշարժից հետո հեռացել է քաղաքից: Թեեւ թուրքական կառավարությունը միջազգային կազմակերպությունների օգնությամբ ժամանակավոր տնակային քաղաք է Վանում ստեղծել, այնուհանդերձ, քաղաքում գրեթե ամեն օր տեղի ունեցող հետցնցումների պատճառով, նախկին բնակչության մեծ մասը չի ցանկանում վերադառնալ:

Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ ձեռնարկելու է ամեն միջոց Վանը վերականգնելու համար:-

Հայերեն

Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տուժել է Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականը

Ստավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձը

Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է «լուծել Կուբայի հետ կապված հարցը» մինչև իր նախագահության ավարտը

Երևանում զբոսայգում ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը

Microsoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումը

Հայաստանի և Հունգարիայի շուկաները՝ ավելի հասանելի. պաշտոնապես բացվում է Հայ-հունգարական գործարար խորհուրդը

Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր. հիվանդացության միտումները, կանխարգելիչ միջոցառումները

Ռուսաստանը հայտնել է ուկրաինական մոտ 1200 ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման ենթարկվելու մասին

Պայթյուն՝ գազալցակայանում. տուժածներ չկան