Պաշտոնական

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նորանշանակ վարչապետին

1 րոպեի ընթերցում

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նորանշանակ վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վանո Մերաբիշվիլիին` Վրաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձումասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության մեջ:

Հայ և վրաց ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Վստահ եմ, որ երկուստեք ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և նոր լիցք հաղորդել երկկողմ համագործակցությանը և նորանոր ուղիներ գտնել երկու երկրների միջև տնտեսական կապերի կատարելագործման համար»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում