Թուրքիայում սկսվում է 2 հազար քրդերի դատավարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հուլիսի 2-ին սկսվում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքային կառույց համարվող Քրդստանի համայնքների միության դեմ պայքարի շրջանակում ձերբակալված մոտ 2000 քրդերի դեմ դատավարությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» թերթը, թուրքական պաշտոնական շրջանակները խուսափում են հայտնել քրդերի դեմ 2009 թ-ի ապրիլին սկսված գործողությունների արդյունքում ձերբակալվածների իրական թիվը: Թուրքայի խորհրդարանում միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության» տվյալներով` այն գերազանցում է 7 հազարը:

Թուրքիայի անվտանգության մարմիններն արդեն երեք տարի կատաղի պայքար են մղում ինքնավարության համար մարտնչող թուրքաբնակ քրդերի դեմ: Ձերբակալվածների թվում են քուրդ քաղաքական հասարակական գործիչներ, քրդաբնակ շրջանների տեղական մարմինների ղեկավարներ, քաղաքապետներ, գրողներ, լրագրողներ, բժիշկներ, փաստաբաններ, անգամ Թուրքիայի ազգային անվտանգտության ազգությամբ քուրդ աշխատակիցներ:

Թուրքիայի անվտանգության մարմիններն անցյալ հոկտեմբերին KCK-ի դեմ պայքարի շրջանակում ձերբակալել էին նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած մտավորականներից, «Բելգե» հրատարակչության տնօրեն Ռագըփ Զարաքոլուին եւ Մարմարա համալսարանի պրոֆեսոր Բուրսա Էրսանլըին:

«Ռադիկալ»-ը հայտնում է, որ ձերբակալվածների վերաբերյալ ԽԺԿ կողմից հրապարակված ցուցակում նշված են 6 քուրդ պատգամավորների, քաղաքացիական հասարակական կառույցների 111 անդամների, 38 փաստաբանների, 111 մամուլի աշխատակիցների, 326 քաղաքապետների եւ աշխատակիցների, ԽԺԿ կենտրոնական վարչության 17 անդամների, ԽԺԿ խորհրդի 52 անդամների, ԽԺԿ 452 ղեկավարների, ԽԺԿ 800 անդամների, 6 գյուղապետների եւ արհեստակցական միությունների 28 ղեկավարների եւ բազմաթիվ քուրդ քաղաքացիների անուններ:

Հայերեն

Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները

Գևորգ Պապոյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

HRW-ն կոչ է արել թալիբներին ազատ արձակել ՄԱԿ-ի և կանանց ու երեխաների հարցերով զբաղվող ՀԿ-ի աշխատակիցներին

Բանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններ

Թուրքիայի ՊՆ-ն ներկայացրել է «Մեքքայի համաձայնագրի» ռազմական բաղադրիչի մանրամասները

«Եվրատեսիլ-2027»-ը կհյուրընկալի բուլղարական Բուրգասը

Առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետ

ՔՊ-ն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը

Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը

Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը