Քուրդ առաջնորդը Թուրքիայում քրդական հարցի լուծումը միայն զենքի ուժով է համարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թեւի առաջնորդներից Դուրան Քալքանը հայտարարել է, որ PKK-ն մեծացնում է զինված գործողությունները եւ մտնում Թուրքիայում քրդական խնդրի զենքի ուժով լուծման գործընթաց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քրդական Firat լրատվական գործակալությանը տված հարցազրույցում քուրդ առաջնորդն ասել է, որ թուրքաբնակ քրդերի նպատակը ինքնավարության հասնելն է, որը հնարավոր է լուծել միայն զենքի ուժով:

Քուրդ առաջնորդն ասել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն այն մասին, որ ցանկանում է լուծել քրդական հարցը, միանգամայն խաբեություն է, քանի որ նրա ղեկավարման վերջին 10 տարիներին խնդրի լուծման ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել: «Էրդողանի հայտարարություններն ու որոշ քուրդ քաղաքական գործիչների` խաղաղ ճանապարհով հարցը լուծելու ուղղությամբ ձեռնարկումները ոչ մի արդյունք չեն կարող տալ: Թուրքիայի ղեկավարությունը երբեք քրդերին ինքնակամ ինքնավարություն չի տա, այն հնարավոր է ձեռք բերել միայն զենքի ուժով»,- ասել է Քալքանը:

Հայերեն

Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տուժել է Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականը

Ստավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձը

Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է «լուծել Կուբայի հետ կապված հարցը» մինչև իր նախագահության ավարտը

Երևանում զբոսայգում ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը

Microsoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումը

Հայաստանի և Հունգարիայի շուկաները՝ ավելի հասանելի. պաշտոնապես բացվում է Հայ-հունգարական գործարար խորհուրդը

Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր. հիվանդացության միտումները, կանխարգելիչ միջոցառումները

Ռուսաստանը հայտնել է ուկրաինական մոտ 1200 ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման ենթարկվելու մասին

Պայթյուն՝ գազալցակայանում. տուժածներ չկան