Պաշտոնական

ՌԴ Նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ՌԴ Նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքներ են ստացվում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Սերժ Ազատի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ցանկանում եմ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և նոր հաջողություններ:

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում և ավելի վաղ պետական պատասխանատու պաշտոններում աշխատելու տարիների ընթացքում Դուք ձեռք եք բերել հայրենակիցների խորը հարգանքն ու բարձր հեղինակություն միջազգային ասպարեզում: Ռուսաստանում Ձեզ գիտեն որպես մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման հետևողական կողմնակից: Մեծապես Ձեր անձնական ջանքերի շնորհիվ են ձեռք բերվել էական հաջողություններ երկկողմ կառուցողական համագործակցության զարգացման գործում, իրականացվում են մասշտաբային համատեղ նախագծեր տարբեր ոլորտներում:

Վստահ եմ, որ հայ-ռուսական բազմակողմ գործընկերությունը հետագայում ևս արդյունավետորեն կզարգանա՝ ի նպաստ մեր երկրների եղբայրական ժողովուրդների, ի շահ Անդրկովկասում կայունության և անվտանգության ապահովման, ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների արագացման»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում