Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանն անտարբեր չէ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին հայտարարել է, որ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ ոստիկանությունը ցրել է ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը, այդ երկրի ներքին գործն է, բայց Ռուսաստանն անտարբեր չէ այդ իրադարձությունների նկատմամբ: «Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, ներքին գործեր են, եւ ես չէի ցանկանա հանգամանորեն մեկնաբանել այդ իրադրությունը: Բայց մենք անտարբեր չենք դրա նկատմամբե,-ասել է Լավրովը: «Ներկայիս ճգնաժամային իրադրությունն ուղեկցվում է վրաց-օսական եւ վրաց- աբխազական հակամարտությունների շուրջ բանակցային գործընթացները խափանելու Վրաստանի ղեկավարության փորձերովե,-նշել է ՌԴ-ի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում