Պաշտոնական

Սերժ Սարգսյանն ընդունել է Չինաստանի Գերագույն դատարանի նախագահի տեղակալին

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանն ընդունել է Չինաստանի Գերագույն դատարանի նախագահի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից,Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ բոլոր ոլորտներում հայ-չինական համագործակցությունը զարգանում է, երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունները տարեցտարի ավելի են ամրապնդվում, ինչի վկայությունն է նաև ՉԺՀ Գերագույն դատարանի պատվիրակության այցը Հայաստան:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են ՀՀ և ՉԺՀ դատական համակարգերի միջև համագործակցությունը և փորձի փոխանակումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում