1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դիետոլոգները որոշել են պարզել` ինչու են մարդիկ գիրանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Newsru.com-ը: Նրանք կազմել են նիհարելուն խանգարող գործոնների ցանկը:
Մասնագետները դեմ են սեփական մեքենայով երթեւեկելուն, հեռակառավարման վահանակից օգտվելուն: Իհարկե, կարեւոր դեր ունի նաեւ ժառանգականությունը: Ընդհանուր առմամբ` «մեղավոր» գործոնների թիվը 108 է: Վերջիններիս գիտնականները բաժանել են մի քանի խմբի: Առաջինում ընկերներն են, ում հետ ընթրելու համար մարդիկ հաճույքով հրաժարվում են մարզումներից: Հեռակառավարման վահանակները մարդկանց թույլ չեն տալիս կտրվել հեռուստացույցից եւ կալորիաներ սպառել:
Վնասակար մթերքները գերադասելի է ուտել փոքր չափաբաժիններով: Համակարգչի մոտ աշխատելիս յուրաքանչյուր ժամ պետք է հանգստանալ` այս կերպ եւս խուսափելով ավելորդ կիլոգրամներից: