Թուրքիան Սիրիայի դեմ պատերազմ է հրահրում

3 րոպեի ընթերցում

Թուրքական ռազմական F-4 ինքնաթիռի կործանումից հետո Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների լարվածությունը հասավ իր գագաթնակետին, ինչն էլ առիթ դարձավ թուրք-սիրիական հնարավորպատերազմի շուրջ խոսակցությունների համար:

Հայտնի է, որ թուրքական իշխանությունները վերջին շրջանում վարում են Մերձավոր Արևելքում իրենց դիրքերն ամրապնդելուն ուղղված քաղաքականություն` ցանկանալով ծանրակշիռ խոսք ունենալ այս տարածաշրջանում: Հենց այս քաղաքականության զոհն էլ դարձել է Սիրիան, ում նկատմամբ ավելի են ակտիվացել թուրքական պետության սպառնալիքները: Թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման պատմությունը կարծես գալիս է լրացնելու թուրքական պետության` Սիրիայի դեմ սկսած խաղը, և այս հարցում Թուրքիան օգտվում է այն հանգամանքից, որ շատ պետություններ ևս ներկայում ունեն ընդգծված հակասիրիական դիրքորոշում:

Դեպքի առնչությամբ փորձելով աղաղակել միջազգային հարթություններում` Թուրքիան հունիսի 25-ին պահանջեց ՆԱՏՕ-ից հավաք կազմակերպել, որտեղ էլ քննարկման կդրվեր վերոհիշյալ դեպքը: Զարմանալի է, որ որպես հավաքի անցկացման պատճառ Թուրքիան առաջ քաշեց ՆԱՏՕ-ի Վաշինգտոնյան համաձայնագրի այն կետը, համաձայն որի` «սպառնալիքի տակ է առնվել անդամ երկրի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը»: Հետաքրքիր է, թե ի՞նչ սպառնալիքի մասին է խոսքը, եթե անգամ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի, թուրքական կործանիչը Սիրիայի կողմից գրոհի էր ենթարկվել հենց Սիրիայի սահմանը հատելու պատճառով: Այսինքն` ստացվում է, որ թուրքական իշխանությունները վարում են իրենց բնորոշ քաղաքականությունը. նրանք կրկին փորձում են «փակել» միջազգային հանրության աչքերը` ձգտելով առավելագույնս օգուտ քաղել ստեղծված իրադրությունից: Նման պայմաններում հարց է առաջանում` արդյո՞ք թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման պատմությունը հենց Թուրքիայի կողմից բեմադրված հերթական ներկայացումը չէր: Եվ եթե անգամ այնպիսի պետություններ, ինչպիսն ԱՄՆ-ն է, ով հայտնի է իր ակնհայտ հակասիրիական դիքրորշմամբ, բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ` խնդիրը ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում խաղաղ լուծելու անհրաժեշտության վերաբերյալ, ապա ակնհայտ է դառնում, որ Թուրքիան, հակառակ իր իսկ կողմից ստորագրված տարբեր միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի, արդեն իսկ փորձում է իրավիճակն առավելագույնստեղափոխել դեպի պատերազմական հարթություն:Հերթական անգամ Թուրքիան ապացուցում է այն պարզ ճշմարտությունը, որ ինքը կայացած պետություն չէ և ռազմական ճանապարհով է ցանկանում ցույց տալ իր «ուժը»` այնպես, ինչպես միշտ է եղել: Միայն թե այս դեպքում հարց է առաջանում` արդյո՞ք Թուրքիային կհաջողվի դուրս գալ իր իսկ ստեղծած խառնաշփոթից և խուսափել անդառնալի կորուստներից:

Արաքս Կասյան

Հայերեն

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres