Մանկական «Նոր ալիք 2012»-ում Հայաստանի հաջողությունն ապահովված է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկական «Նոր ալիք 2012» երգի մրցույթին, որն ավանդաբար անցկացվում էՂրիմի «Արտեկ» ճամբարում,Հայաստանը կներկայացնեն երկու մասնակից` Սոնա Գյուլխասյանը եւ Արինա Մալխասյանը:

«Դեռեւս որոշված չեն այն երգերը, որոնք աղջիկները կկատարեն եզրափակչում, սակայն այժմ նրանք ակտիվորեն նախապատրաստվում են մրցույթին»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոր ալիք» մրցույթի PR պատասխանատու Մհեր Բաղդասարյանը: Հայաստանը ներկայացնող մասնակիցները Նադեժդա Սարգսյանի սաներն են եւ նրա օգնությամբ էլ նախապատրաստվում են մրցույթին: Բաղդասարյանի տեղեկացմամբ` այս տարվա մրցույթում հայկական նորալիքյան կենսագրության մեջ առաջին անգամ է, որ մեր երկիրը ներկայանում է միաժամանակ երկու մասնակիցներով:

«Նախընտրական փուլի ընթացքում ժյուրին պարզապես չկարողացավ ընտրություն կատարել նրանց միջեւ, անգամ Իգոր Կրուտոյն է նշել, որ Հայաստանի հաջողությունը, այսինքն` լավագույն եռյակում հայտնվելու ուղեգիրն ապահովված է »,- պատմեց Բաղդասարյանը: Նա ավելացրեց նաեւ, որ աղջիկների կանխատեսելի հաղթանակի մասին խոսում են բոլորը:

«Մանկական նոր ալիք 2012» -ի հաղթողին կորոշի միջազգային ժյուրին, որի շարքում են ռուսաստանցի եւ օտարազգի հանրահայտ երաժիշտներ, պրոդյուսերներ:

Նախորդ տարի` մանկական «Նոր ալիք -2011» միջազգային երգի մրցույթում,Հայաստանի ներկայացուցիչ 12-ամյա Լիդուշիկը (Լիդա Առաքելյան) իտալական «Ռաունա» հեռուստաընկերության կողմիցարժանացել էր հատուկ մրցանակի :

Մանկական «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթն ամենավառ մշակութային իրադարձություններից է, որին ամբողջ աշխարհումհետեւում են միլիոնավոր հեռուստադիտողներ:

Հայերեն

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում