1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հունիսի 21-ին YouTube-ի իր ալիքում կներկայացնի նախաձեռնության կողմից պատրաստված «Անի. նեղացնել ավերակների թագուհուն» վավերագրական ֆիլմի առցանց պրեմիերան` հայերեն և ռուսերեն լեզուներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆիլմը նկարահանել են «Չենք լռելու»-ի երիտասարդները` Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության ընթացքում:
Ժապավենում ցույց է տրված, թե ինչ ողբալի վիճակում է հայտնվել հայկական մշակութային ժառանգությունը թուրքերի ձեռքում` միջազգային կառույցների քար լռության պայմաններում: Նախաձեռնության անդամները նկարահանած կադրերը կից գրության հետ միասին այսօր ուղարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին` պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել Անիի ավերակների պահպանման ուղղությամբ: