Մեքսիկայում նախագահական ընտրությունների չմասնակցելու դեպքում տղամարդիկ կզրկվեն սեռական հարաբերությունից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի նախագահի ղեկավարող կուսակցության թեկնածու Վասկես Մոտան կոչ է արել երկրի քաղաքացիներին օգնել բարձրացնել ընտրությունների մասնակցողների թիվը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, նա խնդրել է մեքսիկացի կանանց հրաժարվել սեռական հարաբերություն ունենալ իրենց ամուսինների եւ այն տղամարդկանց հետ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին:

Վասկես Մոտան հայտարարել է, որ այն տղամարդիկ, ովքեր հուլիսի 1-ը կանցկացնեն բազմոցին կամ բարերում, մեկ ամիս կզրկվեն սեռական հարաբերություններից:

Հասարակական հարցումները հաշվի առնելով` ղեկավարող կուսակցության թեկնածուն բավական հետ է մնում ընդդիմադիր թեկանծու Էնրիկե Պենա Նետոյից:

Վասկես Մոտայի կարծիքով միայն մեծ թվով քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին հնարավորություն կտա նրան հաղթելու:

Դեռեւս տեղեկություններ չեն հաղորդվում նրա հայտարարության արձագանքների մասին:

Հայերեն Русский