Սերգեյ Մովսիսյանը շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա հաղթողն է
1 րոպեի ընթերցում
![Սերգեյ Մովսիսյանը շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա հաղթողն է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/06/685091.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, վաստակելով 8 միավոր 9 հնարավորից, դարձել Է Չեխիայի Հուստոպեց քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա հաղթողը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Այս մրցաշարին մասնակցել են 148 շախմատիստներ, այդ թվում՝ 18 գրոսմայստերներ:
Մովսիսյանը Հայաստանի լավագույն շախմատիստներից Է, ՀՀ շախմատի ազգային հավաքականի անդամ Է: