Պաշտոնական

Տիգրան Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

2 րոպեի ընթերցում

Տիգրան Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-գերմանական համատեղ ծրագրերն առանձնանում են իրենց արդյունավետությամբ և հույս հայտնել, որ դրանց թիվը հետագայում կաճի:«Մենք շահագրգռված ենք հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ և ընդլայմամբ: Մեզ համար այդ համագործակցությունն ունի կարևոր նշանակություն նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հանս-Յոհեն Շմիդտը շնորհակալություն է հայտնել Տիգրան Սարգսյանին՝ համագործակցության համար և հիշատակել վարչապետի օժանդակությունը գերմանական ներդրումների ներգրավման գործում: Դեսպանն ընդգծել է, որ Գերմանիան ևս շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում ակտիվ գործունեություն ծավալելու գործում:

Այդ համատեքստում զրուցակիները քննարկել են էներգետիկ, կրթական, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ ծրագրերին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին:

Դեսպանը նշել է, որ այսուհետ ևս կշարունակի գործել ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման:

Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանում կատարած աշխատանքի համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում