Իրանի դեսպանը չի շտապում վերադառնալ Ադրբեջան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Իրանի դեսպան Մամեդբաղիր Բահրամիի Բաքու վերադառնալու ժամկետներն անհայտ են մնում: Բաքվում Իրանի դեսպանատանը նման տեղեկություններ չունեն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է haggin.az լրատվական կայքը:

Իրանի դեսպանը խորհրդատվությունների համար հայրենիք է վերադարձել 2012 թ-ի մայիսի 21-ին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դեսպանատան առջեւ ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցները Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամանեին անվայել տեսքով պատկերող ցուցապաստառներ են օգտագործել եւ վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա եւ Իրանի բարձրագույն ղեկավարության հասցեին: Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է դրան` պահանջելով բացատրությոններ եւ ներողություն պաշտոնական Բաքվից:

Իրենց հերթին Ադրբեջանի իշխանությունները բացատրություններ եւ ներողություն են պահանջել Թեհրանից, որտեղ ցուցարարները Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի նկատմամբ վիրավորական պաստառներ են օգտագործել: Ադրբեջանից Իրանի դեսպանի հեռանալուց երկու օր հետո Բաքու է վերադարձել Իրանում Ադրբեջանի դեսպանը եւս, սակայն, վերջինս հետո ետ է գնացել Թեհրան:

Հայերեն

Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները

Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում

Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հունիսի 13-ի միջոցառումների անոնս

Մոլդովա-Բենիլյուքս ֆորումում ներկայացվել են մոլդովական ներդրումային հնարավորություններն ու տնտեսական բարեփոխումները․ Moldpres

Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուստարվա համար

Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար

Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրևներ կտեղան

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 12/06/26