Արաբագետը սիրիահայ համայնքին հորդորում է պայքարել արմատական ընդդիմության դեմ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արմատական կազմակերպությունների որդեգրած քաղաքականությունը կարող է վատ անդրադառնալ հայկական համայնքի վրա: Հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: «Ամենախնդրահարույցն այն է, թե ինչ կլինի Բաշար Ասադից հետո: Սիրիահայ հասարակությունը պետք է գիտակցի, որ պետք է պայքարել` չեզոքացնելու արմատական կառույցները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Պետրոսյանը: Նրա խոսքով` հայ համայնքը բազմիցս նշել է, որ պատրաստ են պաշտպանելու իրենց տները: Եթե արտաքին միջամտությունները չլինի, իշխանությունները կարող են ներքին հակամարտություններին վերջ տալ, բայց դա կասեցվում է արտաքին միջամտության շնորհիվ, թեեւ ծայրահեղ ընդդիմականների իշխանության գալու վտանգը գիտակցում են բոլորը:
Իսլամագետ Սարգիս Գրիգորյանի խոսքով` ապստամբ սիրիացիների թվում կան եւ արմատականներ, եւ նորմալ մարդիկ, որոնք կարծում են, որ պետք է երկիրը դեպի լավը փոխել:
«Արմատական կազմակերպությունների որդեգրած քաղաքականությունը շատ վատ կանդրադառա Սիրիայի հայ համայնքի վրա եւ նրանց իշխանության գալը պետք է բացառվի: Այս հարցում հայ համայնքի դիրքորոշումը պետք է միանշանակն լինի»,-ասաց իսլամագետը: