Մանկավարժական համալսարանի կայքը կրկին հակերային հարձակման է ենթարկվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խ. Աբովյանի անվանպետական մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքը` armspu.am-ն այսգիշեր կրկին հակերային հարձակման է ենթարկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համալսարանից, այս անգամ ոչ միայն բացակայում էր էջի տեղեկատվական բազան, այլեւ տեղադրված էր ադրբեջանական դրոշն ու սպառնալիքներ՝ ուղղված տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հասցեին:
Ադրբեջանցի հակերներն իրենց «ուղերձում» սպառնում են, թե հաջորդ թիրախները լինելու են տեղեկատվական կայքերը:
Վերջին 5 օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է կոտրվում ՀՊՄՀ-ի կայքը: Պատճառը դրանում տեղադրված այն լուրն է, որ ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետում հայտարարվել էր լռության րոպե՝ ի հիշատակ ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված հայ զինծառայողների: