Հասարակական

Սերժ Թանկյանի հարսանեկան արարողությունը

1 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանի հարսանեկան արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար, հայազգի Սերժ Թանկյանի ամուսնության լուսանկարներն արդեն տեղ են գտել համացանցում: Սերժ Թանկյանի եւ իր տիկնոջ` վանաձորցի Անժելա Մադաթյանի ամուսնական լուսանկարները տարածել է Լորդ Նաջիբ Թանկյան անունով օգտատերը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարսանեկան արարողության համար Թանկյանը ագարակ էր վարձել Լոս Անջելեսից 10 մղոն հեռավորության վրա Մալիբու կոչվող առափնյա բնակավայրում: Հարսանեկան արարողությունը եղել է փակ: Ներկա սափմանափակ հյուրերին չի թույլատրվել տեսագրել ու լուսանկարել:

Հարսանիքին հրավիրված են եղել ջազ-երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը և ստեղնահար Վարդան Հովսեփյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում