Թուրքիայում սկսվել է ծպտյալ հայերի բացահայտման միտումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում Թուրքիայում բնակվող մահմեդականացված հայերն առանց վախի սկսում են բարձրաձայնել իրենց հայկական ծագման մասին, իսկ նրանցից ոմանք անգամ կնքվում են հայկական եկեղեցում` վերադառնալով առաքելական քրիստոնեական հավատքին:Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերի վերադարձը սեփական արմատներին տեղի է ունենում երեք փուլով:Առաջին կարևոր քայլը սեփական ծագման մասին հարազատներին պատմելն է: Տարիներ շարունակ վախի մթնոլորտում ապրելով` Թուրքիայում բնակվող հայերը երկար ժամանակ վախեցել են անգամ մտերիմենրին պատմել իրենց իրական ծագման մասին: Սա պայմանավորված է եղել թուրքական հասարակությունում երկար տարիներ գոյություն ունեցած հակահայկական տրամադրություններով, որոնք չեն դադարել նաև ժամանակակից Թուրքիայում: Այդուհանդերձ ներկայում նկատվում է կրիպտո-հայերի` սեփական ծագման մասին բարձրաձայնելու համարձակության միտում, ինչը գովելի փաստ կարող ենք համարել, եթե հաշվի առնենք թուրքական հասրակության և մասնավորապես քաղաքական շրջանակների վերաբերմունքը հայերի նկատմամբ:Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերը երկրորդ կարևոր քայլը կատարում են` թուրքական ԶԼՄ-ներում բարձրաձայնելով իրենց հայկական ծագման մասին` անտեսելով հետագա հնարավոր բարդությունները, որոնք կարող են հետապնդել իրենց: Եվ վերջապես ծպտյալ հայերը սեփական արմատներին վերադարձն ամփոփում են պահանջատիրական հայտարարություններով: Վերջերս իր հայկական ծագման մասին բարձրաձայնած Ասլիհան Քարամիտճյանը, ով բռնի թուրքացվել էր 1937-38 թվականների Դերսիմի կոտորածների արդյունքում, թուրքական իշխանություններից պահանջել է ետ վերադարձնել իր հորը պատկանող տարածքներն ու սեփականությունը և ներողություն խնդրել կատարվածի համար:Առհասարակ կարող ենք փաստել, որ վերջին 10 տարիների ընթացքում թուրքական հասարակաությունում տեղի ունեցող գործըթնացները նպաստել են ավելի մեծ թվով հայերի բացահայտմանը: Թուրքիայում հատկապես քննարկումների տեղիք են տալիս թուրքական բարձրաստիճան այրերի հայկական ծագման մասին պտտվող լուրերը: Վերջին շրջանում շատ էր խոսվում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայկական ծագման մասին: Շրջանառվող լուրերի համաձայն Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած կուսակցության ներկայիս առաջնորդի մայրը եղել է հայ: Բնականաբար թուրք քաղաքական գործիչը անմիջապես շտապել է հերքել իր հայկական ծագմանը վերաբերող լուրերը` հաշվի չառնելով իրական փաստերը, որոնք խոսում են հակառակի մասին: Քըլըչդարօղլուի նման հակազդեցությունը բնական է և պայմանավորված նրանով, որ թուրքական քաղաքական շրջանակներում կարող են հուզումներ առաջանալ այն դեպքում, եթե պարզվի, որ համայն թուրքերի հայր հորջորջվող Աթաթուրքի հիմնադրած կուսակցությունը ղեկավարվում է հայի կողմից:Ծպտյալ հայերի թեման, լինելով բազմաբովանդակ և ծավալուն, չի վրիպել նաև ժամանակակից թուրք հեղինակների ուշադրությունից, ովքեր վերջին շրջանում իրենց ստեղծագործություններում սկսել են պատկերել բռնի կրոնափոխ եղած հայերի անցած դժվարին ուղին և ներկայիս կյանքը:Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ ժամանակակից թուրքական հասարակության մեջ ծպտյալ հայերի թեման շարունակում է լինել արդիական և քննարկվող: Չնայած թուրքական իշխանությունների վարած մերժողական քաղաքականությանը` այդուհանդերձ երկրում բռնի մահմեդականացված հայերի ի հայտ գալը ևս մեկ անգամ գալիս է փաստելու այն մասին, որ թե’ Օսմանյան կայսրությունում և թե’ նրա իրավահաջորդը համարվող Թուրքիայի Հանրապետությունում մշտապես հայերի նկատմամբ կիրառվել է բռնի ուծացման քաղաքականություն, որը շարունակաբար փորձ է արվել թաքցնել: Նմանատիպ քաղաքականության շարունակության պայմաններում հարց է առաջանում` արդյոք Թուրքիան կարող է համարվել առաջադեմ երկիր, որը պատրաստ է աշխարհին ներկայանալ նոր դեմքով:

Արաքս Կասյան

Հայերեն

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres