Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն AXA-ից կստանան 2.1 մլն դոլար փոխհատուցում

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն AXA-ից կստանան 2.1 մլն դոլար փոխհատուցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները գրեթե 2.1 մլն դոլար փոխհատուցում կստանան: Խնդիրը վերջապես հանգուցալուծվել է մեկ տարի շարունակ դատական գործընթացների արդյուքնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Glendale News-Press-ը, գումարը կհատկացնի AXA S.A. ապահովագրական ընկերության ժառանգների փոխհատուցման հիմնադրամը: Հունիսի 11-ին տեղի ունեցած դատական լսումների ընթացքում շրջանային դատավոր Քրիստինա Սնայդերը նշել է, որ եթե փաստաբանները հանաձայնեն, ապա հայցվորներին կտրվեն կտրոններ:

Փոխհատուցումից հետո հիմնադրամում կմնա գրեթե 700 հազար դոլար:

Ֆրանսիական AXA S.A. ապահովագրական ընկերության հիմնադրամին ներկայացվել է 13 հազար հայց: Ընկերության փաստաբանները տարվա սկզբին եկել են համաձայնության, որ կդիտարկվեն 15 հազարի եւ դրանից ավելի պահանջով դիմուները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում