Քաղաքականություն

Լատվիական կայքը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես միասնական տարածք

1 րոպեի ընթերցում

Լատվիական կայքը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես միասնական տարածք

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի լեռնագնացների և արշավորդների ասոցիացիայի պաշտոնական կայքը Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես միասնական տարածք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, լատվիական կայքը պամում է նաև լատվիացի լեռնագնացների՝ 2011 թվականի աշնանը ԼՂ կատարած լեռնագնացության մասին:

Այս կապակցությամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կրկին ընկել է ցայտնոտի մեջ: Լատվիայում Ադրբեջանի դեսպանատանը հանձնարարվել է ուսումնասիրել հարցը: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությամբ, ամենայն հավանականությամբ, ԼՂ այցելած լատվիացի լեռնագնացները կընդգրկվեն Ադրբեջանի «սև ցուցակում», որտեղ ներառվում են միջազգային այն քաղաքական և հասարակական գործիչները, ովքեր այցելում են Արցախ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում