Պետությունը կօգնի զինծառայողներին՝ բուհեր եւ ուսումնարաններ ընդունվելու գործում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ հանդիպեց Երևանի զորամասերից մեկի զինծառայողներին՝ ներկայացնելով զինված ուժերում իրականացվող կրթական ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վերջինիս նպատակն է զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտությունների և առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքների զարգացումն ու նրանց նախապատրաստումը՝ ՀՀ բուհեր, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:

«Մենք պետք է օգնենք ձեզ զինծառայության ընթացքում կողմնորոշվել կրթության և մասնագիտացման հարցում: Մինչ զորացրվելը մենք պետք է կարողանանք ձեզ հետ միասին հստակեցնել, թե ինչով եք ցանկանում զբաղվել բանակից հետո: Պետությունը կանգնելու է այն զինծառայողների կողքին, ովքեր ցանկանում են գիտելիքներ ստանալ՝ ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակելու համար»,- ասաց վարչապետը:

Բուհ ընդունվելու կրթական նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով զինծառայողներին են կցվելու Հայկական պետական մանկավարժական համալսարանի և 6 այլ բուհերի 172 ասպիրանտներ, մագիստրոսներ և երիտասարդ դասախոսներ: «Մեր նպատակն է, որպեսզի իր զավակին բանակ ուղարկող ցանկացած ընտանիք վստահ լինի, որ պետությունը ոչ միայն զինծառայության նորմալ պայմանների ստեղծման, այլև նրանց երեխաների կրթական կարիքների բավարարման պարտավորություն է ստանձնում: Եթե դուք ցանկանում եք հստակ աշխատանք և դրա համար անհրաժեշտ է լինելու կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ, ապա պետությունը կրկին կլինի ձեր կողքին և կօգնի նաև այդ հարցում»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին՝ այս ուսումնական նախաձեռությունն իրականացնելու համար: Նախարարի տեղեկացմամբ՝ ներկայում ՀՀ ԶՈՒ-ում զինծառայություն անցնողների 17 տոկոսն ունի բարձրագույն և թերի բարձրագույն կրթություն, 16 տոկոսը՝ միջնակարգ մասնագիտական կրթություն, 57 տոկոսը՝ միջնակարգ կամ թերի միջնակարգ կրթություն: «Սա այն մեծ խավն է, որը կցանկանա շարունակել ուսումը բարձրագույն ուսումնական հաստատատություններում, ինչը կբարձրացնի նաև ԶՈՒ-ի կրթական մակարդակը: Շատ զինծառայողներ բանակից հետո հայտնվում են ուսման և աշխատանքի փնտրտուքի մեջ, իսկ այս ծրագիրը կնպաստի նաև նրանց կողմնորոշմանը»,- նշեց նախարարը:

Կրթական ծրագիրն առայժմ կրում է պիլոտային բնույթ և դեռևս կիրականացվի հանրապետության երկու զորամասերում:

Հայերեն English

Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին