«Արմենպրես»-ի նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանն ազատ է արձակվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ գլխավոր դատախազության որոշմամբ փոփոխվել է Տիգրան Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, եւ մարտի 1-ին նա ազատ է արձակվել:

ՀՀ գլխավոր դատախազությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ քննարկելով քրեական գործի նյութերը, քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պարզել է, որ Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի` 184.224.060 ՀՀ դրամ հափշտակություն կատարելու համար: Նախաքննության փուլում Հակոբյանը վերականգնել է «Ագրոհոլդինգ» ՍՊ ընկերությանը պատճառված վնասից 10.000.000 մլն դրամ գումարը եւ պատրաստակամություն հայտնել ազատության մեջ գտնվելու դեպքում շարունակել գումարների վերականգնումը:

Միաժամանակ նկատի ունենալով, որ Հակոբյանը վատառողջ է, սրտամկանի կրկնակի ինֆարկտի պատճառով երկու անգամ վիրահատվել է եւ ունի մշտական բուժման եւ բժշկական հսկողության կարիք, բնութագրվում է դրական, ինչպես նաեւ ուսումնասիրելով Հակոբյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով 24 ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակեպություններիղեկավարների դիմումն ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի մարտի 1-ի որոշմամբ՝ Հակոբյանը ազատ է արձակվել կալանքից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան