Միջազգային մամուլը քննադատում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային մի շարք հայտնի լրատվամիջոցներ անդրադարձել են փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի` Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու փաստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,CNN-ը, մեկնաբանելով ողջ գործընթացի էությունը, գրում է, որ օրինագիծը սատարողներից մեկը` սենատոր Էրվե Մարսեյը, պնդել է, թե եթե Ֆրանսիան արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ուստի Հոլոքոստի ժխտմանը վերաբերող նույն չափանիշը պետք է վերաբերի նաեւ Հայոց ցեղասպանությանը: «Եթե վիճարկենք հրեաների ցեղասպանությունը, կպատժվենք, իսկ մինչ հիմա, երբ վիճարկում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք չենք պատժվում: Մենք չենք կարող ունենալ օրինական պատիժ մեկի համար, իսկ մյուսի համար` ոչ: Բոլորը հավասար են օրենքի առաջ»,-նշել է սենատորը: «Ցեղասպանության քննարկումը կամ բանավեճը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածության աղբյուր է հանդիսանում: Օրինակ` Սպիտակ Տունը տարեցտարի ավելի քիչ ջանք է գործադրում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու բանաձեւընդունելու ուղղությամբ»,-եզրափակում է CNN-ը:

«Աշխարհի շատ պատմաբաններ հավատում են, որ 1.5 մլն հայեր զանգվածաբար սպանվել են Օսմանյան թուրքերի կողմից, իսկ Թուրքիան շարունակ պնդում է, որ դրանք նպատակային սպանություններ չեն եղել` նշելով, որ 500 հազար հայ է զոհվել, որոնցից շատերը սովի եւ այլ աղետների հետեւանքով»,-գրում է New York Times պարբերականը:

Asianews-ը մեջբերում է օրինագծի հեղինակ Վալերի Բուաեյի խոսքերը. «Ֆրանսիան ճանաչել է երկու ցեղասպանություն` Հոլոքոստը եւ 1915 թ-ի Հայոց ցեղասպանությունը: Հոլոքոստի զոհերը պաշտպանված են դրա ժխտումից, իսկ Հայոց ցեղասպանության զոհերը` ցավոք, ո'չ»: Բուայեն ընդծել է, որ Սահմանադրական խորհրդի որոշումը անհամապատասխանություն է ստեղծում այս խնդրի շրջանակում:

«Սարկոզին կարգադրել է մշակել Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ» խորագրով հոդվածում բրիտանականThe Telegraphպարբերականըընդգծում է, թե օրինագիծը հակասահմանադրական ճանաչելուց հետո Ֆրանսիայի նախագահականից անմիջապես հաղորդվել է, որ նախագահ Սարկոզին կարգադրել է մշակել նոր օրինագիծ` հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը:

Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը 2011թ-ի դեկտեմբերի 22-ին ընդունվել է երկրի Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ձայների ճնշող մեծամասնությամբ: 2012թ-ի հունվարի 23-ին օրինագիծը հաստատեց Ֆրանսիայի Սենատը: Օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո Ֆրանսիայի տարածքում Հայոց ցեղասպանության ժխտման համար կսահմանվի մեկ տարի ազատազրկում եւ 45 հազար եվրոյի տուգանք:

Հայերեն

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres