Վալերի Բուայեն շարունակելու է պայքարել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը մեծ հիասթափություն է ինչպես ֆրանսահայերի, այնպես էլ այն ֆրանսիացիների համար, ովքեր պայքարում են հանուն մարդու իրավունքների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի տարածած հայտարարության մեջ:

«Ինչպես Սահմանադրական խորհրդի ցանկացած որոշում, այս մեկը ևս Սահմանադրության մեկնաբանության վրա էր հիմնված, սակայն, նույնիսկ եթե հնարավոր չէ բողոքարկել, այն պետք է համարել շատ վիճելի»,- նշել է Բուայեն` շեշտելով, որ բազմաթիվ սահմանադրագետներ այդ օրենքը համարում են սահմանադրական, սակայն, ցավոք սրտի, նրանց ձայնը չի լսվել:

Ֆրանսիացի պատգամավորը նաև ընդգծում է, որ անընդունելի է գոյություն ունեցող անհավասարությունը, որ Ֆրանսիան դրսևորում է Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության նկատմամբ: «Արտահայտման ազատությունը բացարձակ չէ, այն նույնպես հարաբերական է, ուստի այդ ազատության շուրջ կարող է ընթանալ օրենսդրական գործընաց»,- շեշտել է Բուայեն:

Նրա կարծիքով` եթե Սահմանադրության մեկնաբանությունը խտրականության տեղ է թողնում, ապա պետք է մշակել նոր օրինագիծ, ինչն արդեն հանձնարարել է նախագահ Սարկոզին: «Այս ամբողջ օրենսդրական գործընթացը շատ կարևոր էր մեր երկրի համար, և ես հպարտ եմ, որ մասնակցել եմ դրան` չնայած այն մեծ ճնշումներևի, որոնց ենթարկվել եմ»,- ընդգծել է Բուայեն:

Պատգամավորի համար Սահմանադրական խորհրդի որոշումը մի նոր խոչընդոտ է, որը պետք է ստիպի կենտրոնացնել ուժերը պայքարը շարունակելու համար: «Օտար, ժխտողական պետության կողմից գործադրվող ճնշումները վնասում են Ֆրանսիայի մեծությանը: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես շարունակելու եմ պայքարը մինչև վերջ»,- շեշտել է Վալերի Բուայեն:

Հայերեն English Русский

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով