Սելիմի լեռնանցքը բացվել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ճանապարհաշինական տեխնիկայի մոբիլիզացմամբ կատարված մաքրման և մշակման ինտենսիվ աշխատանքների արդյունքում բացվել է Սելիմի լեռնանցքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, փետրվարի 22-ի ժամը 16.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են: