Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի մտավորականները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում փետրվարի 22-ին կկայանա Հայաստանի և Ադրբեջանի մտավորականներից բաղկացած աշխատանքային խմբի հանդիպումը՝ չորս տարվա ընդմիջումից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին Российская газета-ում հրապարակված «Երկրորդ փորձ» խորագրով հոդվածում գրել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: «Իհարկե, այս ընթացքում անցկացվել են հանդիպումներ տարբեր մակարդակներով. սկսած նախագահների հանդիպումներից, վերջացրած երկու երկրների մարզիկներից՝ տարբեր միջազգային մրցաշարարերի շրջանակներում Բաքվում և Երևանում»,- ընդգծել է Շվիդկոյը:

Նրա խոսքերով՝ մտավորականների երկկողմհանդիպումների չորս տարվա ընդմիջումը չէր կարող պատահական լինել: «Չնայած նրան, որ դիվանագիտական մակարդակներում հանդիպումները չեն ընդհատվել երկար ժամանակահատվածով, այս հումանիտար երկխոսությունը, որի նախաձեռնողներն էին ՌԴ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպաններ Փոլադ Բյուբյուլօղլին և Արմեն Սմբատյանը,շարունակել, երկարեցնել չհաջողվեց՝ տարբեր պատճառներով. սկսած անձնականից, վերջացրած վերին օղակներից եկած հրանագներով»,- գրել է Շվիդկոյը:

Նրա խոսքերով՝ նման հանդիպումների ընթացքում երկու երկրների մտավորականները սովորում են խոսել միմյանց հետ, միաժամանակ հասկանալով, որ խոսքը չի գնում Լեռնային Ղարաբաղի դժվար հակամարտության լուծման մասին, այլ այն մթնոլորտի ստեղծման, որի արդյունքում, երկու հարևանները կփորձեն լսել միմյանց:

Նա հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի հասնել այս նպատակի իրականացմանը:

Հայերեն English Русский

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը