Ապօրինի ծառահատման համար կազմվել է համապատասխան արձանագրություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապօրինի ծառահատում է իրականացվել
Ազատության պողոտա 12/1 հասցեում գտնվող պուրակում`փետրվարի 19-ի գիշերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղազննության արդյունքում պարզվել է, որ հատվել 6 կենսունակ ծառ, որոնցից 3-ը թույա ծառատեսակի` կոճղի 10, 12 եւ 13 սմ տրամագծերով, 1 հատ հացենի եւ 2 թեղի` կոճղի համապատասխանաբար 19, 15 եւ 11 սմ տրամագծերով:
Ապօրինի ծառահատման փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն ու քաղաքապետարանը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության Երեւան քաղաքի բնապահպանության տեսչություն ու ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնին` համապատասխան ընթացք տալու համար: