Հասարակական

Վերին Լարսում երթեւեկությունը վերահսկում է Պարեկային ոտիկանությունը

1 րոպեի ընթերցում

Վերին Լարսում երթեւեկությունը վերահսկում է Պարեկային ոտիկանությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առատ ձյան տեղումների պատճառով փետրվարի 21-ի ժամը 17:30-ի դրությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Մլեթա -Գուդաուրի- Լարսի հատվածում արգելված է երթեւեկությունը կցորդների եւ 30-ից ավել նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կայքը, կիսակցորդների եւ այլ մեքենաների համար Մլեթա - Գուդաուրի (Պոստա) հատվածում երթեւեկությունը բաց է:

Կիսակցորդների եւ այլ մեքենաների համար Գուդաուրի (Պոստա) - Լարսի հատվածում երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթեւեկությունը բաց է: Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով` ձնափլվածքից պաշտպանվելու նպատակով: Կիսակցորդները թունելներում պետք է երթեւեկեն միակողմանի: Գուդաուրի - Կոբի եւ Ստեփանծմինդա - Լարսի հատվածներում մեքենաների կանգ առնելը արգելված է:

Երթեւեկության նշված կարգը կլինի Պարեկային ոստիկանության անմիջական հսկողության եւ համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթեւեկությունը բաց է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում